Այսօր: Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2021թ.
Շողակաթի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՂԱԿԱԹ (ՇՈՐԺԱ) ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 25 - 2022,Հուլիս 25
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
2021,Ապրիլ 14 - 2022,Նոյեմբեր 7

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Շողակաթի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/11/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝               2021թ․- 2022թ.  

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ՝  

հասարակական հիմունքներով աշխատանք Շողակաթ համայնքում

 

ՊԱՇՏՈՆ ՝                Շողակաթ համայնքի ԿԵՀ ԽՄ անդամ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`  Հայաստան, Շողակաթ բազմաբնակավայր համայնք, առցանց

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 Շողակաթ համայնքի կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմինը (ԿԵՀ ԽՄ) համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով  գործող մարմին է, որի միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների կին ներկայացուցիչների և երիտասարդների  մասնակցությունը համայնքի տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների լուծմանը։ ԿԵՀ ԽՄ-ը, որպես քաղաքացիական հասարակության միավորված խումբ՝ համայնքային նշանակության հանրային հարցերի շուրջ կարող է խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին՝ այդպիսով ակտիվ մասնակցություն ունենալով համայնքում տեղական ինքնակառավարմանը վերաբերող քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման և դրանց իրականացման արդյունքների մոնիթորինգի և գնահատման գործընթացներին:

ԿԵՀ ԽՄ-ի գործունեության նպատակն է՝ նպաստել համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը, համայնքային նշանակության հանրային խնդիրների լուծմանը՝ ապահովելով համայնքի քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող կանանց և երիտասարդների հավասար մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Շողակաթ համայնքի ԿԵՀ ԽՄ ձևավորման և գործունեության ծավալման նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ  ԽՆԴԻՐՆԵՐԸ  ԵՎ  ՄԱՍՆԱԳԵՏԻ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ü Գործողություններ նախաձեռնել ի նպաստ  համայնքի բնակիչների իրազեկությունը՝ ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ.

ü աջակցել և ներդրում ունենալ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի տարեկան բյուջեի, համայնքի տարեկան աշխատանքային պլանի և այլ ծրագրային փաստաթղթերի մշակման, քննարկման, իրականացման և վերահսկման, ինչպես նաև  կատարողականի և հաշվետվության աշխատանքներին.

ü առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին  համայնքային կառավարմանը առնչվող և տեղական ինքնակառավարման օրենսդրությամբ համայնքի ղեկավարի համար սահմանված ըստ բնագավառների լիազորությունների իրականացմանն առնչվող կարևորագույն  նախաձեռնությունների և նախագծերի վերաբերյալ.

ü բացահայտել համայնքի կին բնակիչների և երիտասարդությանը վերաբերող հանրային կարևորություն և հնչեղություն ունեցող հարցերն ու խնդիրները և դրանց վերաբերյալ  առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին.

ü ուսումնասիրել և քննարկել համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին.

ü իրականացնել հանրային վերահսկողություն և  մշտադիտարկում համայնքի ՏԻՄ-երի գործունեության  նկատմամբ.

ü ապահովել հարթակ, մի կողմից, համայնքի ղեկավարի, համայնքի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների համար և, մյուս կողմից, համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապի և երկխոսության համար.

ü հետևել ԿԵՀ ԽՄ-ի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունների ընդունման և կատարման աշխատանքների ընթացքին, չընդունվելու դեպքում՝ բացահայտել մերժման պատճառները և հիմնավորումները․

ü աջակցել և խորհրդատվություններ տրամադրել ԿԵՀ ԽՄ-ի կողմից ընդունելի՝ համայնքի ՏԻՄ-երին օրենսդրությամբ վերապահված այլ լիազորությունների իրականացմանն աջակցող այլ գործառույթներ

ü առաջնորդել նորարար գաղափարներ և իրականացնլ համայնքային նշանակության փոքր ծրագրեր

ü և այլն

ՊԱՀԱՆՋՎՈՂ  ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

-   Տեղական ինքնակառավարման և հարակից այլ ոլորտների վերաբերյալ տեղեկացվածություն

-   Համայնքում կանանց և երիտասարդների հարցերի մասին իրազեկվածություն

-    Համայնքային խնդիրներին մասին իրազեկվածություն

-    Ծրագրերի կազմման և/կամ ոչ ֆորմալ ուսուցման կազմակերպման գիտելիքներ և/կամ փորձ

-    Համակարգչային գրագիտություն, MS Office (MS Word, Excel, PPT) համակարգի տիրապետում

-    Համայնքի զարգացման տեսլականի վերաբերյալ պատկերացումնր

-    Համայնքում նոր զարգացման նախագծեր սկսելու մոտիվացիա և վճռականություն

-    Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ

-    Ճկուն միջանձնային հմտություններ․ տարբեր սոցիալական և մշակութային պատկանելության անձանց հետ արդյունավետ գործնական հարաբերություններ հաստատելու ունակություն,

-    Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում

-    Թիմում աշխատելու կարողություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

-   Միջնակարգ (16 տարին լրացած անձինք), միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՎ  ՁԵՎԱՉԱՓԵՐ

Սույն աշխատանքը նախատեսվում է ամսական կտրվածքով 3-5 օր մասնակի ներգրավվածություն տարաբնույթ քննարկումների, անհրաժեշտության դեպքում՝ նաև որոշ վերլուծական աշխատանքների իրականացման համար

ԿԵՀ ԽՄ-ի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են կամավոր՝ հասարակական հիմունքներով։

ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Աշխատանքային փորձի նկարագրություն (CV),

ü   հետաքրքրվածության նամակ,

ü  խնդրում ենք նաև նշել երկու անձի (անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, հեռախոսահամար և էլ․ փոստ) ովքեր անհրաժեշտության դեպքում կտրամադրեն երաշխավորագիր (reference)։


Բոլորը
Շողակաթ համայնք
COVID-19 պատվաստումներ
Կյանքը միավորված համայնքներում  Շողակաթ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Խոշորացված համայնքներ
Հայաստան-Արցախ-Սփյուռք մրցանակաբաշխություն
Շողակաթ համայնքի սուբվենցիոն ծրագրեր
Արևային կայան - Շողակաթ համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գ.Շողակաթ 2-րդ փողոց 1/1
(093) 49-37-92
shorzha.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50819700@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՈՂԱԿԱԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner