Այսօր: Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2021թ.
Շողակաթի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՂԱԿԱԹ (ՇՈՐԺԱ) ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 25 - 2022,Հուլիս 25
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
2021,Ապրիլ 14 - 2022,Նոյեմբեր 7

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.11.21 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Մեկնարկել է ՀՀ համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված Դրամաշնորհային հիմնադրամի երկրորդ փուլը:Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։Դրամաշնորհներ հատկացվում են 5 հազարից 20 հազար եվրոյի շրջանակում, միջհամայնքային ծրագրերի դեպքում կհատկացվի մինչև 50 հազար եվրո։ Հիմնադրամից ակնկալվող միջոցները պետք է համաֆինանսավորվեն համանքապետարանների կողմից ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ի չափով:Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:Ծրագիրն իրականացվում ... Մանրամասն
10.11.21 PAY.E-COMMUNITY.AM ՀԱՐԹԱԿ
Անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկն այսուհետ հնարավոր է մուծել առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու: Այցելելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները։ 
Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով:      
 
Տեսահոլովակը դիտելու համար սեղմեք այստեղ՝ https://youtu.be/2B8AYQtE-So
10.11.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԻՄ-Ի ՕՐ

1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններ: Դրանից հետո նոյեմբերի 10-ը նշվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր: Շնորհավորում ենք Տեղական ինքնակառավարման համակարգում աշխատող բոլոր մասնագետներին, ավագանու անդամներին տոնի կապակցությամբ՝ մաղթում բեղմնավոր գործունեություն ի բարօրություն մեր համայնքի։

05.11.21 ԳՐԱՆՈՒԼԱՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԿԵՐ
Պատիվ ունենք Ձեզ տեղեկացնելու, կապված ՀՀ-ում համատարած երաշտի հետ, որի արդյունքում առաջացել է խոտի սակավություն՝ փորձելով ինչ որ ձևով մեղմելու և նպաստելու տնտեսվարողների այս տարվա անասնակերի պակասի լրացմանը «ԱԳՐՈ-ԼԱՅՖ» ՍՊԸ-ն առաջարկում է գրանուլացված անասնակեր՝ Մաքուր Առվույտից/յոնջա, ներմուծված ՌԴ-ից:Ամբողջովին բնական բաղադրություն, իր օգտակար հատկություններով, ստուգված և փաստաթղթերով: Չի պարունակում քիմիա: Սա մաքուր բնական վիտամինա-սպիտակուցային սնունդ է, ինչպես նաեւ օգտագործվում է որպես հավելում համակցված կերերի հետ թռչունների, Ճագարների, խոզերի և մանր ու խոշոր եղջրավոր անասունների համար: Գրանուլները օգտագործվում են ինչպես լրացումները կերին այնպես էլ հանդիսանում են որպես հիմնական ... Մանրամասն
20.10.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ն ԵՎ ՌՈՒՖ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) առաջարկում է «ՏԱՔ ՁՄԵՌ» ծրագիրը, որի նպատակն է նվազագույնի հասցնել բնակչի ջեռուցման ծախսը: Ընկերությունը առաջարկում է գերմանական «ՌՈՒՖ» հոսքագծով և տեխնոլոգիայով ռուսական արտադրության բրիկետներ, որոնք պատրաստված են բացառապես փայտի թեփից, մասնավորապես՝ սոճի, եղևնի, կաղնի, հաճարենի, բոխի, կեչի և այլ նմանատիպ ծառատեսակներից: Բրիկետները կարելի է օգտագործել, որպես վառելանյութ վառարանի, կաթսայի, բուխարիի և թոնրի մեջ: Առաջարկվող արտադրանքը մյուս վառելիքներից տարբերվում է՝1. կոմպակտությամբ (1 տոննան հավասար է 4-ից 5 մ 3 փայտի)2. էկոլոգիապես մաքուր (շմոլ գազի պարունակությունը 0,02%)3. ֆինանսապես ... Մանրամասն
05.10.21 ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒԼԻԿՈ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ մանկավարժներ,
Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ. այսօրը ևս մի առիթ է ընդգծելու ձեր պատվաբեր առաքելության կարևորությունն ու էական նշանակությունը՝ նոր սերնդի ձևավորման ու կայացման պատասխանատու գործում:
Ուսուցչի անսահման նվիրումն է, որ ոգեշնչում է երևակայել, փնտրել ու բացահայտել, թևավորվել դեպի անչափելին։ 
Կրկին շնորհավորում ենք Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ... 
27.09.21 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղի Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակում, ի հիշատակ 2020 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի, Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցի սաները անցկացրեցին միջոցառում` նվիրված մեր ազգի բոլոր զոհված հայորդիների:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Շողակաթ համայնք
COVID-19 պատվաստումներ
Կյանքը միավորված համայնքներում  Շողակաթ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Խոշորացված համայնքներ
Հայաստան-Արցախ-Սփյուռք մրցանակաբաշխություն
Շողակաթ համայնքի սուբվենցիոն ծրագրեր
Արևային կայան - Շողակաթ համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գ.Շողակաթ 2-րդ փողոց 1/1
(093) 49-37-92
shorzha.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50819700@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՈՂԱԿԱԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner