Այսօր: Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021թ.
Շողակաթի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՂԱԿԱԹ (ՇՈՐԺԱ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 25 - 2022,Հուլիս 25
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
2021,Ապրիլ 14 - 2022,Նոյեմբեր 7

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.10.21 ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒԼԻԿՈ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ մանկավարժներ,
Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ. այսօրը ևս մի առիթ է ընդգծելու ձեր պատվաբեր առաքելության կարևորությունն ու էական նշանակությունը՝ նոր սերնդի ձևավորման ու կայացման պատասխանատու գործում:
Ուսուցչի անսահման նվիրումն է, որ ոգեշնչում է երևակայել, փնտրել ու բացահայտել, թևավորվել դեպի անչափելին։ 
Կրկին շնորհավորում ենք Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ... 
27.09.21 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Ի ՀԻՇԱՏԱԿ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղի Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակում, ի հիշատակ 2020 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի, Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցի սաները անցկացրեցին միջոցառում` նվիրված մեր ազգի բոլոր զոհված հայորդիների:

15.09.21 ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտնեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 20 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն, առավելագույնը 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմանում՝ շահառուի կողմից կատարված համաներդրման չափով։ Հայտերն ընդունվում են մինչև՝ 2021թ․ հոկտեմբերի 31-ը։Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր լրացված և վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվում։Ինչպե՞ս դիմել մրցույթին։Ծանոթացեք ծրագրի մանրամասներին` «Հետաքրքրության արտահայտման հրավերի» միջոցով։Բեռնել՝ Հետաքրքրության արտահայտման ... Մանրամասն
15.09.21 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.30-ից մինչև 19.00 փակ է լինելու Շողակաթ -Սևանի թերակղզի ճանապարահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, քանի որ անց է կացվելու «ՀՀ Վարչապետի գավաթ»սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

01.09.21 ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒԼԻԿՈ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼՒՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու ... Մանրամասն
13.07.21 ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿԱԹ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԵԾՆ ՇԱՆՍՈՆՅԵ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՅԳԻ - ՊՈՒՐԱԿ
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղում սույն թվականի հուլիսի 7-ին հանդիսավորությամբ բացվեց հանրահռչակ շանսոնյե, երգահան Շառլ Ազնավուրի անունը կրող այգի-պուրակը։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի տնօրեն Բարույր Ջամբազյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ հյուրեր։ Միջոցառմանը նախորդեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը` 2021 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված աշխատանքների մասին, որն անցկացվեց այգի-պուրակի ... Մանրամասն
14.06.21 «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳԻՐ
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի (հացահատիկահավաք, կերհավաք և խոտհնձիչ կոմբայններ, թրթուռավոր և անիվավոր տրակտորներ) պատրաստականության մակարդակի բարձրացման մոդել, որն ուղղված է 2021-2022թթ․ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացմանը։Ծրագրի նպատակն է՝ Աջակցել գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգմանը,թարմացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը, նպաստել ցանքատարածությունների թվի ավելացմանը, ժամանակին կատարել ցանքաշրջանառության մեջ ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կիրառումը, ստեղծել առողջ մրցակցային միջավայր, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Շողակաթ համայնք
COVID-19 պատվաստումներ
Կյանքը միավորված համայնքներում  Շողակաթ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Խոշորացված համայնքներ
Հայաստան-Արցախ-Սփյուռք մրցանակաբաշխություն
Շողակաթ համայնքի սուբվենցիոն ծրագրեր
Արևային կայան - Շողակաթ համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գ.Շողակաթ 2-րդ փողոց 1/1
(093) 49-37-92
shorzha.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50819700@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՈՂԱԿԱԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner